09 02 2022

Էն սերունդն եմ, որը տեսել է՝ ինչպես է առաջին անգամ կառավարության վրա դրոշ տեղադրվում․ Գեղամ Նազարյան



Մենք պետք է կարևորենք դրոշի օգտագործումը մինչև պետական հիմնարկներ, գրասենյակներ, ուսումնական հաստատություններում  երեխաներին սովորեցնելով, թե ինչպես են հարգում դրոշը։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Սա պետք է հստակ լինի, որ տնօրենները աչք չփակեն արարողակարգի նկատմամբ, մենք ունենք մի սերունդ, որը մեծացել է անկախ Հայաստանում ինքն իր մեջ է կրում դրոշը, դրա արժեքը գիտի, բայց  չպետք է նրա մոտ արժեզրկել դպրոցի տնօրինության  կամ բուհերի  ղեկավարության  վերաբերմունքով։ Ես էն սերունդն եմ, որ իմ աչք առաջ կառավարության շենքի վրա 1990 թվականի օգոստոսին առաջին անգամ բարձրացվեց մեր դրոշը և այդ զգացողությունը նկարագրելը շատ դժվար է»,-ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ