09 02 2022

Ի՞նչ ճակատագիր են ունենալու Շուշիից փրկված գորգերը․ Էլինար Վարդանյանը՝ փոխնախարարին



Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանի հետաքրքրվեց Շուշիից շուրջ 170 փրկված գորգերի ճակատագրով։

Գորգերը ժամանակավորապես պահպանվում էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն ինստիտուտից զգուշացրել են, որ գորգերը պետք է տեղափոխել: Ի՞նչ ընթացքում է  գործընթացը, գորգերի համար կտրամադրվի՞ հատուկ տարածք:

Խզմալյանն ի պատասխան նշեց․ «Մենք ունենք քաղաքականություն մեկտեղելու արժեքները, յուրաքանչյուր արժեքի համար նոր կառույց չհաստատելու, որովհետև, երբ ներկայացվող ցուցանմուշները հարուստ են, այցելուների հոսքերը շատ ավելի մեծ են»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ