«Ու՞ր են գնում Արարատ Միրզոյանն ու, ըստ լուրերի, մեր Խորհրդարանի փոխնախագահը։ Թուրքական զբոսաշրջային այդ քաղաքում երկրորդ տարին է, որ կայանալու է, պայմանական ասենք, միջազգային համաժողով։ Պայմանական միջազգային, քանի որ մասնակիցների ճնշող մեծամասնությունը թուրքալեզու պետությունների ներկայացուցիչ է։ Նախորդ տարի, իհարկե, մասնակցում էին դիվանագետներ, պետական գործիչներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, մեկ-երկու պաշտոնաթողներ Եվրոպայից, ու ամենաբարձրաստիճանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարն էր։ Մինչեւ այժմ հայտնի չէ վերջինիս մասնակցության մասին որեւէ տեղեկություն։ էրդողանյան մեծապետական միջազգային համաժողովը 2021թ.-ին եվրոպացիներն արհամարհեցին։ Ռուսաստանն էլ կտրուկ բոյկոտեց։ Չէ՞ որ դրան մասնակցում էին Ղրիմի թաթարների ներկայացուցիչները, որոնք հայտնի հակառուս պանթուրքիստներ էին. օրինակ՝ Մուստաֆա Ջեմիլեւը։
Հավանական մասնակցության դեպքում ի՞նչ են հետո ասելու Հայաստանի ջերմ բարեկամ Հունաստանին, որի պատվիրակներն ինչպես այն տարի, 2022-ին եւս չեն մասնակցի, քանի որ Անթալիայի ֆորումի մասնակիցների թվում են Հյուսիսիային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության նախագահն ու արտգործնախարարը»,-այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը