18 05 2022

Մարզերում բնակվող պատվարժան քաղաքացիներ, մի տրվեք Հ1-ի էժանագին քարոզչությանը․ Արտակ Զաքարյան

Մարզերում բնակվող պատվարժան քաղաքացիներ, մի տրվեք Հ1-ի էժանագին քարոզչությանը․ Արտակ Զաքարյան

Մայրաքաղաքները միշտ պատասխանատու են լինում մարզերի համար. սա պատմական ճշմարտություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:

Նա նաեւ նշել է. «Երևանը պայքարում է նաև Արցախի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Կոտայքի ու Արագածոտնի համար:

Պետություն ունենալը, այն ինքնիշխան, անվտանգ ու պատվարժան պահելը միշտ էլ եղել է գիտակից քաղաքացիների գործը:

Մարզերում բնակվող պատվարժան քաղաքացիներ,

Մի տրվեք Հ1-ի էժանագին քարոզչությանը: Վստահ եմ, որ դուք փայլուն գիտակցում եք մեր երկրին ու ժողովրդին հասցված աղետն ու դրա նոր վտանգները: Ոտքի´ հանեք մարզերի հարգարժան քաղաքացիներին: Օգնեք մայրաքաղաքին` կանխել Նիկոլի սկսած կապիտուլյացիայի հաջորդ ալիքը:

Ձեր բողոքի ձայնը մի պահեք ձեր մեջ: Դուրս բերեք այն փողոց, և ցույց տվեք աշխարհին, որ որպես ԱԶԳ աշխարհում թեկուզ «...մենք քիչ ենք, սակայն մեզ Հա´յ են ասում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ