08 02 2022

Այն, ինչ կատարվեց դատավոր Բախշիյանի նկատմամբ, սպասվում է նաև մյուս դատավորների՞ն․ Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին



Նկատի առնելով՝ այսօր չափազանց կարևոր մեկ հարց՝ դատավորների անկախության երաշխավորումը, որի կարևորագույն ատրիբուտներից մեկն էլ քվորումի նվազագույն շեմն էր, հակառակ դեպքում ստացվում է՝ այն ինչ կատարվեց դատավոր Բախշիյանի նկատմամբ, սպասվում է նաև մյուս դատավորներին, ճի՞շտ եմ եզրակացնում։ Այս մասին ԱԺ-ում հարց ուղղեց Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ Արդարդատության փոխնախարար Գրիգոր Մինասյանին։

«Ուզում եմ վստահեցնել՝ այստեղ քաղաքական որևէ էլեմենտ չկա և դատական իշխանության անկախությունը չի նշանակում միայն անկախություն պետական մարմիններից, դա նաև նշանակում է անկախություն ընդդիմությունից և միգուցե այն միջնորդներից, որոնց շնորհիվ ժամանակին նրանք դարձել են դատավոր»,-արձագանքեց փոխնախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ