Մինչև քաղաքական գործընթացների ավարտը մարդու իրավունքների տեսանկյունից մարդկանց կյանքը երաշխավորելու համար, նրանց կայունությունը, անվտանգ կյանքը երաշխավորելու համար չպետք է լինեն այդ տարածքներում ադրբեջանական զինված ծառայողներ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Երբ մենք անում ենք ամեն ինչ, որ լեգիտիմացնենք, օրինականացնենք ադրբեջանական զինծառայողների ներկայությունը և ցույց չենք տալիս այս խախտումներն ու ժամանակին չենք գործում, հետո ասում ենք՝ անիրատեսական է։ Անիրատեսականության հիմքերը հենց այդպես են ստեղծվում»,-ասաց Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական զորքերի հայելային հետքաշման և ապառազմականացման գոտի ստեղծելու մասին հարցին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը