Մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանում հայատյացությունը ոչ միայն չի դադարել, այլ ավելի է խորացել, երկրի նախագահով սկսած մշակութային գործիչներով վերջացրած կազմակերպված թշնամանքն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված քաղաքականությունը:
«Մենք ի՞նչ է՝ մոռացել ենք այդ պատերազմական հանցագործությունները, որ մեր ժողովրդի նկատմամբ կատարել են ադրբեջանցիները, դա մի 200 տարի առաջ է՞ր, դա մի քանի օր առաջ էր, և դա առանձին նաև պատերազմական հանցագործություններով շարունակվում է: Հետևաբար մեր ժողովրդի անվտանգության, խաղաղ բնակիչների անվտանգության հարցերը պետք է դիտարկել հենց այս կոնտեքստում՝ սահմանների»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը