ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածք ներխուժելու հարցին։
«Այն տարածքը, որտեղ առայժմ նստած են, այո, մերն է, և երբ այդ հարցը կքննարկվի, և մենք կգանք իրենց հետ համաձայնության, համոզված եմ, որ այդ տարածքում չեն լինի։ Եվ մենք այդ քաղաքականությունն ենք հիմա տանում։ Իրենք մեր սուվերեն տարածքում են, երբ մենք գանք ընդհանուր համաձայնության՝ տարածքների ճշգրտումը կատարելուց հետո, որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինի։ Այո, իշխանության քաշը հերիքում է, իշխանությունն այդ բանակցությունների մեջ է։ Երբ արդյունք կունենանք, կտեսնեք»,- ասաց նա։
Հարցին, թե «իշխանության քաշը» չի՞ հերիքում, որ այնպես անեն` նախ զորքն ադրբեջանցիները հանեն ՀՀ տարածքից, հետո արդեն սահմանների ճշգրտումներ լինեն` Խաչատուրյանը պատասխանեց, որ իշխանության քաշը հերիքում է, և հիմա նման բանակցություների մեջ են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը