Ադրբեջանական իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է սպառնալիքով` երկիրը վերացնելու, ավերելու սպառնալիքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, այլ հայատյացության տարիների պետական քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն)` մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցանքների իրական աղբյուրը:
Մեզ պետք են մեր իրավունքների իրական երաշխիքներ. մնացյալ ամեն ինչ պատրանք է:
Հ.Գ. Մեր հարևան երկրի ղեկավարի վերջին ելույթները ևս արձանագրել ենք, առանձնացրել ենք մեզ վերաբերող ատելության ու թշնամանքի մասերը և էլի կուղարկենք միջազգային մարմիններին»,- գրել է Թաթոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը