02 02 2022

Ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե Հայաստանը որոշի մասնակցել Անթալիայի գագաթնաժողովին. Արարատ Միրզոյան



ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին, Հայաստան-Թուրքիա  երկխոսությանն անդրադառնալով,  նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ  ՀՀ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել ։

«Ինչպես  նախորդ՝  30 տարիների ընթացքում, այդպես էլ   այսօր Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն։  Մեր երկրների միջև պետք է հաստատվեն հարաբերություններ՝ առանց նախապայմաններրի»,-ասաց Միրզոյանը։

Իսկ Անթալիայում  նախատեսվող միջոցառմանը հնարավոր մասնակցության մասին հարցին ի պատասխան նախարարը նշեց․

«Ես և Ռուբեն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը։ Մասնակցության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն դեռևս որոշում չունի։ Սա երկկողմ այց չի և երկկողմ համատեքստում պետք չի դիտարկել։ Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին ՀՀ-ն կարող է՝ որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլ կարծում եմ, որ եթե այն նույնիսկ շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի, այլ բան չունի», - ասաց Արարատ Միրզոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ