01 02 2022

Թուրքերը Ապարանում 3 հազար դոլարանոց տները 15-20 հազար դոլարով գնում են, իսկ հայերը հաճույքով վաճառում են․ Ադիբեկյան



Թուրքերը Ապարանում մտնում են 3-4 հազար դոլարանոց տները 15-20 հազար դոլարով առնում են և հայերը մեծ  հաճույքով վաճառում են, վստահ լինելով թե խաբել են «էշ թուրքերին» և գնում են Ռուսաստան։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Ադբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

«Իսկ մենք չունենք ԱԱԾ, որը կկանխի այդ երևույթները։ Չեն մտածում՝ հիսուն տարի հետո ի՞նչ է լինելու մեր պետության հետ։ Մեր ԱԱԾ-ն ֆեյքեր է բռնում, մեր պետությունը քանդվում է, չլսեցի մի լրտեսի ձերբակալեն, կոնկրետ փաստ է՝ Ապարանում տներ են առնում թուրքերը, որովհետև իրենց պետք է հիմք, որ դառնան քաղաքացի»,-ասաց Ադիբեկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ