«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը