31 01 2022

Վահագն Խաչատուրյանը Փաշինյանից նախագահ նշանակվելու առաջարկ դեռ չի ստացել 



Քանի որ այս պահին դեռևս չկա Հայաստանի ԱԺ նախագահի որոշումը, որով դադարեցվում են ՀՀ գործող նախագահի լիազորությունները, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա վաղը, գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք:  Դեռևս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնի։ Լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

«Տեսականորեն պետք է շրջանառվե, հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, որ կար՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև այսօրվա նախարար: Այդ պայմաններում կարելի է ենթադրել, որ  ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում, հաշվի առնելով, որ նաև որպես այսօրվա կառավարության անդամ, քաղաքական թիմի անդամ, կարող եմ ես առաջադրվել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ