Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրությունը նախագահի թեկնածուի հարցում կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի վրա: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
1992-1996 թվականներին Վահան Խաչատրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-
1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր:
Վահագն Խաչատրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը:
1996-1998 թթ. Վահագն Խաչատրյանը զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2000թ. – հանդիսացել է «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է:
2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ:
2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո սերտորեն սկսել է համագործակցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ:
2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատրյանը նշանակվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին հրաժարական տվեց նախագահ Արմեն Սարգսյանը` հայտարարության տեքստում նշելով, որ առկա Սահմանադրությամբ չի կարողանում ներքին ու արտաքին ոլորտներում որոշումների վրա ազդեցություն ունենալ:
Վաղը՝ հունվարի 31-ին ուժի մեջ կմտնի նախագահ Սարգսյանի հրաժարականի դիմումը: Մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը