Հասարակությանը հրամցվում է սուտ ու կեղծ տեղեկատվություն՝ ընդ որում իշխանությունների կողմից: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Փաշինյանը ասեց, թե Հայաստանը Թուրքիային երբեք հողային պահանջներ չի ներկայացրել, և ինքը շարունակում է այդ գիծը ու հիմա էլ Հայաստանը որևէ հողային պահանջ չունի, կեղծ է։ Այո Հայաստանի հանրապետությունը Թուրքիային հողային պահանջ չի ներկայացրել, բայց ՀՀ-ն երբեք չի ճանաչել 1921 թվականի Կարսի պայմանագիրը: Թուրքիայի պահանջն առ այսօր այն է՝ ոչ թե ճանաչենք Թուրքիայի ամբողջականությունը, այլ ճանաչենք Կարսի պայմանագիրը»:
Ռուբեն Մելքոնյանի խոսքով, ՀՀ երեք նախագահներն էլ չեն ճանաչել Կարսի պայմանագիրը և Խորհրդային միությունն էլ երբեմն հայտարարել է, որ այդ պայմանագիրն անօրինական է.
«Բայց մենք չենք հայտարարել, որ չենք ճանաչում Թուրքիայի այսօրվա սահմանները: Այսինքն՝ Հայաստանը հողային պահանջ չունի, բայց ՀՀ-ն անօրինական Կարսի պայմանագիրը չի ճանաչում։ Ճիշտ է Հայաստանը չունի այն հնարավորությունը, որ հողերը հետ բերի, բայց Հայաստանը, որպես արժանապատիվ պետություն, կարող է հայտարարել, որ չի ճանաչում այն պայմանագիրը, որը հենված է իրավական անօրինականության վրա»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը