Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է։
«Այսօր բանակի օրն է, նաև Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը։ Մենք՝ միաբան մեր հայրերի հետ, բարձրացանք այստեղ, որպեսզի մեր աղոթքն առ Աստված բարձրացնենք մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Երկրորդը։ Վեհափառ Հայրապետի խոսքով, հայցում են, որ Տերը օրհնի մեր ժողովրդի կյանքը՝ ապրելու խաղաղության և ապահովության պայմաններում, ապրելու արարողական, ստեղծագործական կյանքով, բարօրության մեջ։ «Նաև մեր հայցն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի Տիրոջ օրհնությամբ զորանա Հայոց բանակը և պաշտպանի խաղաղ, անվտանգ կյանքը մեր երկրի և մեր ժողովրդի»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Կաթողիկոսը չմեկնաբանեց Հիսուսի արձանը տեղադրելու նախաձեռնությանը՝ ասելով, որ հարցազրույցի չի եկել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը