28 05 2021

Դժվարին ժամանակներ ենք ապրում. Ամենայն Հայոց Կաթողիկոս



Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ Հանրապետության օրվա առիթով Սարդարապատի հուշահամալիրում էր: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այսօր աղոթք են բարձրացրել՝ խնդրելով, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի մեր ազգի, մեր հայրենիքի վրա, պահի ու պաշտպանի մեր ժողովրդին բոլոր փորձություններից:

«Դժվարին ժամանակներ ենք ապրում: Մեր մաղթանքն է, որպեսզի իր կյանքը մեր ժողովուրդն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր, ներշնչվի, ոգեշնչվի, քաջալերվի Սարդարապետի խորհրդով, որն այնքան գեղեցկորեն բանաձևված է  Պարույր Սևակի խոսքերով՝ «Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ