Թուրքիայում սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին կմասնակցեն 50 նախարարներ եւ 30 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
«Մենք նաեւ հրավիրել ենք Հայաստանի ներկայացուցիչներին։ Մենք ուրախ կլինենք, եթե համաժողովին մասնակցի նաև Փաշինյանը», - ասել է նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը