Աղքատության մակարդակը 1998-ին, երբ որ Ռոբերտ Քոչարյանը եկել է իշխանության, եղել է 51 տոկոսից ավելի, իսկ իշխանությունից գնալուց հետո եղել է 21 տոկոս, ծայրահեղ աղքատությունը կրճատվել է 21-ից մինչև 3.1 տոկոս: Այս մասին 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
«Եկեք պարզ մտավարժանք անենք, թոշակառուն 1998-ին ստանալիս է եղել երկու կգ կարագի գնին համարժեք գումար, իսկ Քոչարյանի իշխանության ժամանակ այդ գումարը սկսել է բավարարել 14-15 կգ կարագի: Հիմա տվեք թոշակառուին 16 կգ կարագի գումարը և նոր սկսեք քննադատել: Նույնը մանկավարժի աշխատավրձը Քոչարյանի իշխանության տարիներին բավարարել է 40 կգ կարագ գնելու: Հիմա տվեք ուսուցչին 210 հազար դրամ աշխատավարձ և սկսեք քննադատել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը