03 04 2024

Բագրատ Միկոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին

Բագրատ Միկոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին

 

«Հրապարակ» օրաթերթը այսօր՝ ապրիլի 3-ին, գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը տևական ժամանակ է՝ Եվրոպայում է։

Ի պատասխան Yerevan.Today-ի հարցերի, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ասաց հետևյալը․ «Հիշեցնեմ, որ  դեկտեմբերին դատարանին միջնորդություն էր ներկայացվել բուժման նպատակով թույլ տալ նախագահ Քոչարյանին մեկնել երկրից: Դատարանը միջնորդությունը մերժեց: Եվ միայն այդ պատճառով նախագահը համաձայնեց վաղեմության հիմքով գործի կարճմանը՝ բուժման նպատակով երկրից բացակայելու համար: Սրա մասին փաստաբանը հստակ պարզաբանումներ տվել է:

Այո, նա որոշ ժամանակ է, ինչ գտնվում է արտերկրում:  Ուղևորությունը մասնավոր է և զուտ վերոշարադրյալ նպատակով:

Հատուկ ընդգծեմ, որ նախագահը մշտական և ակտիվ կապի մեջ է ֆրակցիայի հետ: Այսքանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ