21 01 2022

Երբ վերհիշում եմ «Յոժ»-ի հետ հոլովակը կողմ չեմ քվեարկի․ Գեղամ Մանուկյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածուին



Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՌՀ թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, որ գերիների վերադարձի համար պետք է դիմել Պուտինին ու Ռուսաստանին, որովհետև նրանք են պատասխանատու, թե՞ կարծիքը հիմա փոխել է:

Արթուր Մանուկյանն էլ արձագանքեց՝ Ռուսաստանի պատասխանատու գեներալը գնացել էր գերի բերելու, վերադարձել էր ու գերի չէր բերել:

«Լրագրողն ինձ ասում է՝ «գերինին ինչո՞ւ չեք բերել», ես էլ ասում եմ՝ սխալ տեղ ես հարց տալիս, մարդը գնացել էր բերելու, չի բերել, գնացեք այդ մարդուն հարցրեք», - պարզաբանեց նախկին պատգամավորը:

Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը:

Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե ընդդիմադիրները կողմ չեն քվեարկի իր թեկնածությանը, քանի որ դաշնակցական են, Գեղամ Մանուկյանն ասաց, թե արտագաղթի դեմ հոլովակի համար կողմ կքվեարկեր Մանուկյանի համար, բայց երբ հիշում է «Յոժ»-ի հետ հոլովակը՝ չի քվեարկի:

«Բայց ամենակարևորը չէի քվեարկի գիտե՞ք՝ ինչի համար, որովհետև 2020 թվականից հետո երկիր կորցնելու ցավի հետ կապված որևէ բան չտեսա՝ «քաղաքականությունից դուրս եմ գալու, ներս եմ մտնելու», դրա համար», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ