Այսօրվա դրությամբ, եթե մի գործարար հայտնվում է հարկայինի ուսումնասիրության տիրույթում, դա պետք է տևեր ոչ ավելին, քան երկու ամիս: Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Հիմա նոր նախագծով ՊԵԿ նախագահն ասում է, երեկ այդ երկու ամիսը չլինի, որովհետև օրինակ փորձաքննության համար ավելի շատ ժամանկ է պետք, մի հատ էլ օրինակ է բերվում, որ գործարարը բարեխիղճ չէ, բայց պետք է ելնել այն կանխավարկածից, որ և իրավաբանական անձը և գործարարը բարեխիղճ են, ինչու եք այս մարդկանց կյանքը բարդացնում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը