09 06 2022

Լիբանանից հայ գործարարների խումբ է եկել Հայաստան և հանդիպել «Դիմադրություն» շարժման առաջնորդներին. Yerkir.am

Լիբանանից հայ գործարարների խումբ է եկել Հայաստան և հանդիպել «Դիմադրություն» շարժման առաջնորդներին. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ Մեր հավաստի տեղեկություններով՝ Լիբանանից հայ գործարարներ են եկել Հայաստան, հանդիպում անցկացրել գյուղոլորտով զբաղվող ձեռնարկատերերի հետ, իրական պատկեր հավաքագրել բիզնես միջավայրի վերաբերյալ, ծանոթացել են հնարավորություններին, խնդիրներին։

Հետաքրքրական է, որ քննարկում են անցկացրել նաև «Դիմադրություն» շարժման առաջնորդների հետ։ Հայտնել են, որ Հայաստանում 2018 թվականի հեղափոխությունից հետո փորձել են ներդրում իրականացնել գյուղատնտեսության վերամշակման ոլորտում, սակայն էկոնոմիկայի նախարարության որոշ քայլեր վստահություն չեն ներշնչել։ Հեռացել են, սակայն այժմ գալով՝ պարզել են, որ խնդիրներն ավելի են խորացված, բայց փոխշահավետ պոտենցիալը բավականին մեծ են գնահատում։ Խոստացել են իշխանափոխությունից և իրենց նշած խնդիրները հարթելուց հետո շուրջ 120 մլն դոլարի ներդրում իրականացնել գյուղմթերքի արտադրության և վերամշակման ոլորտում։

Մեր հասած տեղեկատվությունը ստուգելու համար դիմեցինք Շարժման ներկայացուցիչ Թադևոս Ավետիսյանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջերս հաճախակի են հանդիպում Սփյուռքի հայրենակիցների հետ, որոնք իրենց ներդրումն են առաջարկում տնտեսության մեջ այս իշխանության հեռացումից հետո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ