19 01 2022

Ինչի՞ համար 8 ամսվա ընթացքում ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով դիմում չի ներկայացվել․ Վարդևանյան



ՀԱՊԿ-ի պայմանագրի չորրորդ հոդվածը սահմանում է, որ ցանկացած ագրեսիա ՀԱՊԿ անդամ պետության դեմ դիտարկվում է որպես դրանցից յուրաքանչյուրի դեմ ագրեսիա։ Ագրեսիայի սահմանման տակ էլ ըստ էության բավարարում է Ադրբեջանի ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու վերաբերյալ փաստական հանգամանքները։ Այստեղ միակ հանգամանքը, որը բացակայում է, որպեսզի ութ ամիս շարունակ ՀՀ-ի սուվերեն տարածքի խաթարում վերացվի, դա մեկ դիմումն է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ին, այն նույն կազմակերպությանը, որի վերաբերյալ ԱԽ քարտուղարը հայտարարում էր, որ առաջին անգամ հենց իրենք  աշխատեցրել են։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Արամ Վարդևանյանը։

«Ինչի՞ համար 8 ամսվա ընթացքում այդպիսի դիմում չի ներկայացվել»,- հարց հնչեցրեց Վարդևանյանը։

Նշենք, որ թեպետ հարցն ուղղված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատասխանեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ