19 01 2022

Իշխանությունը փորձում է օրենքը ձևախեղել, որովհետև ընդդիմության թեկնածուն իր սրտով չէ. Էլինար Վարդանյան



Իմ գործընկերը ճիշտ նկատեց, որ սա օրենք է Արթուր Ղազինյանի մասին: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Այս օրենքը ծնվել է այն բանից հետո, երբ իշխող խմբակցությունը որևէ կերպ չկարողացավ համակերպվել Ղազինյանի թեկնածության հետ, իսկ հիմա էլ իշխանությունը փորձում է գնալ հակաժողովրդավարական ճանապարհով:

Սահմանադրությունը նախատեսում է խմբակցությունների համար ձևակերպում, որը վերաբերում է խմբակցություններում պաշտոնների բաշխմանը, ես հասկանում եմ, որ կարող են առաջադրվել թեկնածուներ, որոնք Ձեզ հաճո չեն, բայց դա ամենևին չի նշանակում, որ կարելի է սահմանադրական օրենքը ձևախեղել այնպես, որ հաճելի լինի իշխող խմբակցությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ