Գորիս–Կապան ավտոճանապարհին հայկական մաքսակետերի տեղադրումից ի վեր այդ ճանապարհով անցել են միայն որոշ իրանական շատ մեծ բեռնատարներ։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բադասյանը նաև հայտնեց, որ տեղադրված նոր մաքսակետերը որոշակի հաշվառում են իրականացնում` համադրելով Մեղրիի անցակետում գրանցված տվյալները։
Երեք անգամ երթևեկել եմ այլընտրանքային ճանապարհով, կարող եմ ասել, որ րոևէ խնդիր չկա, բեռնատարներն հանգիստ կարողանում են անցնել:
Հարցին, թե ինչ տնտեսական վնասներ է կրել Հայաստանը ստեղծված իրավիճակից հետո, ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ Հայաստանը միջպետական ավտոճանապարհին ստեղծված իրավիճակից մինչ օրս տնտեսապես չի տուժել։
«Մենք 0 մեքենա ենք կորցրել, որովհետև բոլոր մեքենաները ՀՀ են մուտք գործում Մեղրիի անցակետով` Ագարակում։ Այսինքն` որևէ վճարի պակաս չենք ունենում»,– ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը