18 01 2022

Կներեք, որ Նիկոլ Փաշինյանի գրքից մեջբերում չեմ կարող անել, մի գործ էլ իմ վրա կհարուցեք․ Ագնեսա Խամոյան



Ես ողջունում եմ, որ Դուք սկսել եք կարդալ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գիրքը և պատմագրությունը ուշադրությամբ ուսումնասիրում եք: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին:

«Դուք այս ամբիոնից համեմատականներ եք անցկացնում Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, լուրջ եք ասում, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Արցախը մերն էր, հազարավոր տղաներ ողջ էին, առանոց ոտքի և ձեռքի չէին, Շուշին մերն էր, Շուշին դժգույն և դժբախտ չէր, և մի փորձեք հասարակությանը մոլորեցնել և ինչ-որ համեմատականներ անել Փաշինյանի ղեկավար Հայաստանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստանի միջև»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ