Արցախում զորակոչ լինելու է, ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցնելու որոշում չկա։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չենք անցնում, որևէ նման որոշում չկա։ Զորակոչ լինելու է, որևէ որոշում չկա հակառակի մասին վկայող։ Այսինքն՝ ինչպես նախկինում եղել է զորակոչ, այնպես էլ տեղի է ունենալու Արցախի Հանրապետությունում։ Երբ նման որոշում լինի, հայտարարվելու է, բայց նմանատիպ քննարկում էլ չկա, որ զորակոչ չլինի»,- ասաց Բեգլարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը