18 01 2022

Անվտանգության հետ կապված հարցերը մղում են երկրորդ պլան և առաջ են բերում մի երկու կոպեկ ավել ունենալու հարցը․ Աբրահամյան



Թուրքիան փորձում է տարբեր խողովակներով հասցնել, որ ավանդական նախապայմաններն ուժի մեջ են: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, բայց եթե վերհիշեք վերջին 1-2 տարվա իրադարձությունները, կտեսնեք գլխավոր քաղաքական օրակարգերը, արդյո՞ք ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում որպես ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկը մնալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Այս իշխանության համար հայրենիքը, ազգայինը, գաղափարները գոյություն չունեցող արժեքներ են, կա  իրավիճակից պլստալու հնարավորություն, կա իշխանություն պահելու կարևորություն և դրանք, ցավալիորեն, այսօր առաջին պլանում են, երկրորդում են այն կարևորագույն հարցերը, որոնք  վերջին 3 տասնամյակում Հայաստանի համար եղել են առաջնահերթ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը: 

Նա նշեց, որ իշխանությունները փորձում են անվտանգության հետ կապված հարցերը մղել երկրորդ պլան, առաջ բերել օրվա հացի լուծման կամ մի երկու կոպեկ ավելի գումար ունենալու հարցը և մարդկանց համոզել, որ, թքած ունենալով կարևոր արժեքների վրա, գնում են ավելի լավ ապրելու ճանապարհով։


Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ