Ազգային ժողովում լօրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել հարցին՝ արդյոք Ռուբեն Ռուբինյանն ի վիճակի՞ է հայկական շահ պաշտպանել։
ԱԺ փոխխոսնակը համառորեն նաև չկարողացավ պատասխանել հաջորդ հստակ հարցին՝ եթե ինքն այդքան շուտ կորցնում է ինքնատիրապետումը, գուցե՞ բանակցությունների ժամանակ էլ նույն վիճակում հայտնվի։
Ինչ վերաբերում է հաջորդ հարցին՝ հայկական կողմը հասե՞լ է նրան, որ թուրք-ադրբեջանական կողմը հրաժարվի Զանգեզուրի միջանցքից, Արշակյանը մի կերպ պատասխանեց․ «Դու տենց շատ կոնկրետ հարց եք տալիս, ես առաջարկում եմ նման հարցեր հիմա սենց չքննարկենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը