17 01 2022

Գրիգորի Հայրապետովը առողջական խնդիրներ չուներ․ Արթուր Վանեցյան



Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ալիևը կառուցողական և կիրթ մարդու տպավորություն է թողնում, երբ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում պրոադրբեջանական հայտարարություններ անելու։ «Վերելակային բանակցությունը» հենց այդ ու ավելի լայն համատեքստում պետք է նայել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ իր ընկեր Գրիգորի Հայրապետովը միակ վկան էր Փաշինյանի և Ալիևի վերելակային խոսակցությանը Վանեցյանը նշեց, որ Գրիգորի Հայրապետովը եթե ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ նա կկարողանար մի փոքր օգուտ տալ Հայաստանի Հանրապետությանը բարձրաձայնած կլիներ։

Վանեցյանը նշեց, որ իր համար շատ ցավալի և ողբերգական էր Գրիգորի Հայրապետովի մահը.

«Բացի նրանից, որ մենք միասին աշխատել ենք երկար տարիներ, նա իմ ընկերն է, բացառիկ պրոֆեսիոնալ ու բացառիկ հայրենասեր մարդ էր»։

Հարցին, թե Հայրապետովն առողջական խնդիրներ ուներ, Վանեցյանը պատասխանեց. «Ոչ։ Մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ