ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վստահեցնում է, որ իր կյանքի ընթացքում ՔՊ-ի նման խմբակցություն չի տեսել։
Լրագրողների հետ ճեպազրույցում Սուքիասյանը պատմեց, որ վարչապետը իրենց՝ ՔՊ-ականներին պատմում է իր արած գործերի մասին, նաև Թուրքիայի հետ հարաբերությունների իրենց տեսլականի մասին։
«Պայմանների մասին ես տեղյակ չեմ, քանի որ խոսքը գնում է գաղտնի բանակցությունների մասին, Ռուբինյանն էլ շատ լավ տիրապետում է»,-ասաց Սուքիասյանը։
ՔՊ-ական պատգամավոր լիահույս է, որ երբ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն, դրա արդյունքում որպես հարևան պետություն ցեղասպանության ճանաչման հարցում հնարավոր է առջընթաց ունենանալ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը