03 07 2022

Հանգստացե՛ք, Էլինար Վարդանյանը ոչ լքում է խմբակցությունը, ոչ առավել ևս միանում է որևէ մեկին. Ռոբերտ Հայրապետյան

Հանգստացե՛ք, Էլինար Վարդանյանը ոչ լքում է խմբակցությունը, ոչ առավել ևս միանում է որևէ մեկին. Ռոբերտ Հայրապետյան

Էլինար Վարդանյանը ոչ լքում է խմբակցությունը, ոչ առավել ևս միանում է որևէ մեկին, ֆեյսբուքի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Որոշ լրատվամիջոցներ շուտով եղանակի տեսության ու աստղագուշակի վերաբերյալ իրենց նյութերում էլ կսկսեն մի կերպ «սղցնել» «Էլինար Վարդանյանը լքում է հարազատ խմբակցությունը» նախադասությունը:

Հանգստացե՛ք կամ մի՛ անհանգստացեք, Էլինար Վարդանյանը ոչ լքում է խմբակցությունը, ոչ առավել ևս միանում է որևէ մեկին:

Եթե էքշնի պակաս եք զգում, օրը մի քանի անգամ հրապարակեք Վահան Քերոբյանի՝ Լարսի բացման վերաբերյալ գրառումները, կամ Արփի Դավոյանի Քի Վեստի մեկնաբանությունները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ