Ազգային ժողովի թեժ նիստը՝ բանավեճերով, շարունակվում է մեկնարկից սկսած։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթի ժամանակ խորհրդարանում կրքերը բորբոքվեցին։ Փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սկսեց գոռգոռալ, ասել, թե կանի ինչ ուզում է։ «Հայաստան» խմբակցության կողմից լսվեցին բացականչություններ՝ «չես կարա»։ Ռուբինյանը վեր կացավ և արագ քայլեց ընդդիմության ուղղությամբ, բայց էլի արագ հետ եկավ և սկսեց մուրճով հարվածել ամբիոնին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը