Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ուշագրավ իրավիճակ է եղել Աբովյան քաղաքի դատարանում։
Armlur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ դատական նիստի ժամանակ Սեւան քաղաքի 1971 թվականի ծնված բնակչի եւ Պռոշյան քաղաքի մեկ այլ բնակչի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որը շարունակվել է նաև դատարանի բակում։
Դատարանից հեռանալուց հետո կողմերը Արզնու խճուղում կանգնեցնում են իրենց հակառակորդին ու թեժ ծեծկռտուք սկսում, որի ժամանակ դանակով հարվածում են միջադեպի մասնակիցներից մեկին։
Արզնու խճուղում երթեւեկությունը կաթվածահար է լինում։ Դանակահարվածին տեղափոխում են հիվանդանոց։
Կայքին հայտնի է դարձել վիճաբանության բուն պատճառը. Սեւանի բնակչի որդին ամուսնացել է Պռոշյանի բնակչի դստեր հետ։ Դատական նիստը կապված է եղել թոռան խնամակալության հետ։ Գիշերը դանակահարողին իրավապահները բռնել են, նա ձերբակալված է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը