Այս ամբիոնից Վաղարշակ Հակոբյանը ամոթից է խոսում, դասեր է տալիս և արտագաղթի տվյալներ է հրապարակում, մեղադրում է մեծ արտագաղթի մեջ Քոչարյանի՝ կառավարման տարիները բնութագրում է․․․ Պարոն Հակոբյան, ամոթ է, այստեղից մի համեմատեք Ձեր իշխանության վարած սոցիալական քաղաքականությունը, արտագաղթի տվյալները Քոչարյանի կառավարած տարիների հետ։ Այս մասին Աժ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Լավ է այս ամբիոնից չխոսեցիք գազի գնից, էլեկտրաէներգիայի թանկացումից, ջրի թանկացումից։ Շուրջ հարյուր հազար քաղաքացի է արտագաղթել 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին միայն։ Նամակներից էլ մի խոսեք, պատկերացնում եք՝ ինչ նամակներ են հրապարակվելու ձեր իշխանափոխությունից հետո, բացահայտվելու է ի վերջո հայտնի վերելակի մեջ ինչ են խոսել Ալիևը և Փաշինյանը, մի խոսեք նամակներից։ Ի տարբերություն ձեզ, Քոչարյանին նամակ գրում էին, ոչ թե ձեր իշխանությունների նման Վրաստանի վարչապետի, Սորոս պապիկի միջոցով և միջնորդությամբ փորձում էին հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման»,-ասաց Խամոյանը։
Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն է սկսել Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանգիտությունը, Խամոյանը նկատեց․ «ժամանկին էլ Նիկոլ Փաշինյանը բանակցային պրոցեսների նրբությունը Ալիևից էր ճշտում, տպավորություն է հետևելով այդ օրինակին, Ռուբինյանը Քըլըչից է սկսել ճշտել հայ-թուրքական հարաբերությունների պրոցեսը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը