Ինձ անկեղծորեն զարմացնում է Ռուբեն Ռուբինյանի զարմանքն ու զայրույթը, թե մենք ինչու ենք փորձում հետաքրքրվել և հանրությանն ի վերջո պարզաբանել, թե ինչ գործընթաց է տեղի ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Երբ Ռուբեն Ռուբինյանը հայտարարում է, որ որևէ գործընթացի մասին մենք չենք իմացել Թուրքիայից, ես ուզում եմ հիշեցնել, որ հատուկ բանագնացի մասին հայտարարել է Չավուշօղլուն, հաջորդ օրը մեր ԱԳՆ-ն նոր հաստատել է։ Հարցս շատ պարզ էր՝ ի՞նչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը, որովհետև մենք դրա դառը փորձն ունենք։ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձերի ժամանակ Ալիևի հետ ծանոթությունից հետո հայտարարում էր, որ դրական և կառուցողական մթնոլորտում են անցնում հանդիպումները, այս ամբիոնից հայատարարում էր՝ ինչ ուզում, այն էլ բանակցում ենք։ Հիմա դուք Թուրքիայի հետ հարաբերությունները նույն սկզբունքով և նույն տրամաբանությամբ եք, ըստ էության, փաթեթավորում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը