17 01 2022

Ռուբեն Ռուբինյանը փորձեց «փրկել» Հակոբ Արշակյանին



Ազգային ժողովում Հակոբ Արշակյանն այդպես էլ չկարողացավ կամ խուսափեց պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպմանը։

«Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Ինչպես կասեր ձեր գործընկերը, քանի որ երկրում կարևոր գործընթացներ են ընթանում, ի վերջո, կարո՞ղ եք այդ գործընթացների մասին տեղյակ պահել և տեղեկացնել հանրությանը՝ ինչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը։ Ի վերջո, կարո՞ղ եք նաև պարզաբանել, թե որտեղ է ձեռք բերվել ներկայացուցիչներ ունենալու պայմանավորվածությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու կամ կարգավորելու փորձ անելու համար»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ