ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է․ «Շնորհավորում և շնորհակալ եմ անկախության վճռականություն ցուցաբերած բոլոր դատավորներին: Պարոն Ազարյանը քանիցս ասել եմ արդարադատության լեգենդ է ու այլևս Դատավորների միության նախագահ»։
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովից հետո, կայացավ Դատավորների միության նախագահի ընտրությունը։ Միության նախագահի պաշտոնում առաջադրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։ Միության նախագահի պաշտանում ընտրվեց Ալեքսանդր Ազարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը