Արագ արձագանքը բնականաբար Նիկոլ Փաշինյանի կողմից պետք է լիներ․ պատկերացրեք մի մարդ, ում կարծիքի հետ երբեք որևէ մեկը հաշվի չի նստել և բախտի բերմամբ, թե պատահմամբ այդ մարդը դառնում է երկրի վարչապետ հերիք չէ, սկսում է նախագահել նաև ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդում։ Լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ հայրապետյանը՝ անդրադառնալով Ղազախստան զորք ուղարկելու Փաշինյանի որոշմանը։
«Պատկերացրեք այդ մարդն ինչ արագությամբ կգործածի բոլոր այն գործիքակազմերը, շանսերը, որոնք թույլ կտան թեկուզ ձևական առումով զգալ, որ իր կարծիքն ինչ-որ տեղ կարևորում են։ Նաև հակված չեմ այն մտքին, որ Փաշինյանը միանձնյա որոշեց և կարողացավ հավաքել, անհապաղ խորհրդակցություններ իրականացնել, բայց փաստն այն է, որ պետք է իրականացնեին գործողություններ, որոնք այս կամ այն միջազգային սուբյեկտի շահերը պետք է սպասարկեին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը