14 01 2022

Ողջամիտ էին կասկածները, որ դատավոր Բիշարյանը չի կարող արդարադատություն իրականացնել․ Նարեկ Մանթաշյանի փաստաբան



Այն, ինչ մենք ակնկալում էինք, հաստատավեց, դավատոր Բիշարյանը ևս միացավ քաղաքական հետապնդումների շղթային և օրինական ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Արդեն իսկ ակնհայտ է այս քրեական գործի քաղաքական հիմքը, ենթատեքստը, դա շատ լավ երևաց բուն դատավարութան ընթացքում, քանի որ դատավարությանը ներկայացրած հսկող դատախազին, երբ ձայն տրվեց հիմնավորելու համար իրենց դիրքորոշումը, հրաժարվել էր որևէ դիրքորոշում հայտնել այն պատճառաբանությամբ, որ դատախազությունը համաձայն չէ նրա հետ, ինչ անում է ԱԱԾ-ն, չի հաստատել ԱԱԾ-ի ուղարկած մեղադրական եզրակիացությունը։

Առողջ տրամաբանությունը հուշում է, որ նման պայմաններում առնվազն կալանավորումը որպես խափանման միջոց պետք է վերացվեր և պարոն Մանթաշյանը օր առաջ լիներ ազատության մեջ, բայց ցավոք, դատավոր Բիշարյանը չունեցավ այն անկախությունն ու անաչառությունը և իր ստորագրությամբ դակեց այս քաղաքական հետապնդումը»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ