13 01 2022

Սյունիքի մարզպետի կեղծ դիպլոմի վերաբերյալ հրապարակմանը դատախազությունն ընթացք է տվել

Սյունիքի մարզպետի կեղծ դիպլոմի վերաբերյալ հրապարակմանը դատախազությունն ընթացք է տվել

Սյունիքի մարզպետի կեղծ դիպլոմի վերաբերյալ Yerevan.Today-ի հրապարակմանը դատախազությունն ընթացք է տվել․ «Հավանաբար էլի ոստիկանությունը կուսումնասիրի»,- տեղեկացնում են դատախազությունից։

Հիշեցնենք, որ մեր բազմաթիվ հարցումների արդյունքում պարզ է դարձել է, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյան մարզպետ է նշանակվել օրենքի խախտմամբ՝ կեղծ դիպլոմով։ Yerevan.Today-ը պարզել էր, որ Սյունիքի մարզպետը 1992 թվականին ընդունվել, 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, սակայն այդ ինստիտուտը իրավագետ կրթելու արտոնագիր ստացել է մարզպետի ավարտելուց մեկ տարի անց միայն։

Նշենք, որ Արագածոտնի մարզպետի կեղծ դիպլոմի մասին մեր հրապարակումը ևս ոստիկանությունն է ուսումնասիրում և մինչև օրս դեռ չի կարողացել պարզել հանգամանքները, չնայած անցել է շուրջ մեկ ու կես ամիս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ