13 01 2022

Խաղաղության համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր․ Փաշինյան



Մենք ցավոք սրտի, շարունակում ենք միջադեպեր ու զոհեր ունենալ սահմանին: Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք ու ես ասել եմ, որ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշպանողականությունը շարունակաբար բարձրացնելն է, բայց, մյուս կողմից, ասել եմ, որ մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ-շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, որ դա հնարավոր չէ։ Մենք հետևողական շարժվելու ենք այս ճանապարհով ու պիտի ամեն ինչ անենք, որ մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն ու անվտանգ միջավայր, սա քաղաքական մեր ամենակարևոր անելիքն է, առավել ևս, 2020 թվականի պատերազմից ու 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո», - ասաց  Փաշինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ