Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ադրբեջանական կողմի պատրաստած էս տեսանյութը աչքովս ընկավ դեկտեմբերին։ Ցավ էի ապրում, ամոթ էի ապրում, ես իմ պետության մեջ ինձ նվաստացած էի զգում։ Բայց չէի ուզում անդրադառնալ։ Բայց էլ անհնար է։
Ադրբեջանցիները Լաչինում գնացել են, մոտեցել են հայկական մարտական հենակետերին ու ցույց են տալիս, թե ինչ պայմաններում են մեր զինվորները դիրք պահում։ Սա է, ժողովուրդ, հայկական հենակետը, պատերազմի ավարտից մեկ տարի անց, խաղաղություն խոստացող Նիկոլի օրոք․ իրար վրա դրված մի քանի քար, որոնց արանքից անգամ պարզ երևում են ամեն պահի զոհվելու համար հարմար կանգնած մեր զինվորները։ Ինչ-որ ժեշտերով ծածկված են հենակետերը, ակնհայտ է, որ դրանք չեն պաշտպանում առհասարակ ոչնչից։ Հայ զինվորը այս պայմաններում պետություն է պաշտպանում։
Որ զինվորները էս պայմաններում են ապրում, մենք դա գիտեինք, որ մարտական հենակետերը կահավորված չեն դա էլ գիտենք։ Վերջերս Կապանի շրջանից մեր զինվորները հրապարակեցին իրենց ծանր պայմանների մասին տեսանյութ, ռազմական ոստիկանությունը գնաց հետևներից, թե՝ թշնամուն ցույց եք տալիս, պետական գաղտնիք եք բացահայտում։ Նիկոլը ԱԺ ամբիոնից հոխորտում էր, թե՝ ինչի՞ եք ասում դիրքերը կահավորված չեն, թշնամուն եք ինֆորմացիա տալի՞ս։
Նիկոլ, էդ ամենը թուրքը տեսնում է շատ ավելի պարզ ու լավ, որովհետև դու արգելել ես լրատվամիջոցներին դիրքեր գնալ, բայց ադրբեջանցիները մեր զինվորներից հեռու են ընդամենը 70-80 մետր․ նրանք մեզանից լավ են տեսնում, որ մեր զինվորին դու պահում ես խայտառակ պայմաններում ու ի դեպ ոչ միայն տեսնում են, այլև աչքներս են մտցնում՝ «Հայաստանի ղեկավարությունը չի մտածում իր զինվորների մասին»։
44-օրյա պատերազմից հետո քա՞նի դիրք եք կահավորել, քա՞նի զինվոր է զոհվել հենց այն պատճառով, որ դուք դիրք չեք կահավորել, երեկվա զոհերը ի՞նչ պատճառով էին․ թշնամին եկել է ու տիրացել է բարձունքներին մայիսի 12-ին, ու մեր դիրքերից կրակում է մեզ վրա։ Դուք էդ զինվորների անվտանգության մասին մտածելու փոխարեն ընդամենը նրանց կենացն եք խմել ցուցադրաբար, գնում եք դիրքեր ու փոխանակ հարց լուծեք, քեֆ-ուրախություն եք կազմակերպում, հետները պարում, նկարում, որ ձեր հ1-ներով ցույց տաք, թե տեսեք ամեն բան կարգին է, խաղաղություն է, զինվորները սաղ օր քեֆերի մեջ են, իսկ գուցե հենց այդ քեֆի մասնակից զինվորը զոհվում է երկու օր անց։
Դուք որևէ մարտական հենակետ չեք կահավորել, բայց էդ ընթացքում ճոխ պարգևատրել եք ՊՆ աշխատակազմին, պարգևատրել եք պատգամավորներին, պարգևատրել եք նախարարներին, մարզպետներին, որ ձեր համար ձայներ էին ապահովում, շքեղ ավտոմեքենա եք առել ԱԺ նախագահի համար։ Էս դիրքերի կահավորման համար փող չկա, բայց փող կա վարչապետի Սևանի դաչան ռեմոնտ անելու համա՞ր։
Զինվորին էս վիճակի մեջ դրած գերագույն գլխավորն ու պաշտպանության նախարարը գիտե՞ք ինչով են զբաղված․ ասեմ՝ հարսանիքներով․ Նիկոլը պատրաստվում է տղու հարսանիքին, Սուրեն Պապիկյանը՝ սեփական հարսանիքին։ Իսկ դու, զինվոր ջան, պետք է երեկ զոհված 19-20 տարեկան մեր տղերքի՝ Վահանի, Ռուդիկի ու Արթուրի պես քո կյանքով ապահովես Նիկոլի անվտանգ խնջույքները։
Ազգային արժանապատվության հարց է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը