Այն ժամանակ, երբ Աշոտ Մինասյանը հայտարարություն տարածեց, որ պատրաստ է պահելու Սյունիքի սահմանները, այդ թվում՝ Սիսիանի, այս հայտարարությունից հետո շատերը չնկատեցին, որ դրանից հետո հրամանատարին ձերբակալեցին։ Մեկ տարի նախաքննություն էր, և որևէ անհրաժեշտություն չկար Մինասյանին ձերբակալելու, բայց երբ նա իր դիրքորոշումը հայտնեց Սյունիքի պաշտպանության առումով՝ կալանավորեցին։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
«Սյունիքը գլխատելու գաղափարի և պատերզմից առաջ բանակը գլխատելու գաղափարի մեջ ես ուղիղ համեմատական եմ տեսնում»,-ասաց նա։
Պետորսյանը հայտնեց, որ Աշոտ Մինայսնաի գործով դատական նիստը տեղի է ունենալու Սյունիքում, և դեռևս օրը հայտնի չէ, բայց իրենք դատական նիստերի ժամանակ լինելու են Սյունքիում՝ ի աջակցություն Մինասյանի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը