11 01 2022

Դուք ինքներդ էլ համոզել եք, որ որևէ գաղտնիք չի պահվել հասարակությունից․ Պաշտպանության փոխնախարար



Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ժխտում է, թե սահմանին լարված իրավիճակ է և հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին, թեպետ հենց երեկ Կարմիր Շուկայի, Վերին Շորժայի հատվածներում թշնամին կրակոցներ է արձակել։

«Մանրամասներ չեմ կարող ներկայացնել։ Այդ կարգի միջադեպեր եղել են  և կարող են նորից տեղի ունենալ։ Հետևեք պաշտոնական լրահոսին, Դուք ինքներդ էլ համոզել եք, որ որևէ գաղտնիք չի պահվել հասարակությունից»,- ասաց փոխնախարարը։

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հունգարիայի միջնորդությամբ 10 գերիներ են վերադարձվում, այն դեպքում, երբ այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, նախարարը որևէ հստակ պատասխան չտվեց․ «Մի տվեք հարցեր, որոնց պատասխանը գիտեք»։ 

Իսկ խաղաղության դարաշրջանի վերաբերյալ հարցին փոխնախարը պատասխանեց․

«Դուք պատերազմող երկիր տեսե՞լ եք, որը խաղաղության մասին չի խոսում, սակայն ոչ բոլորն են խաղաղություն տենչում»,-ասաց Սարգսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ