Հիմնադրամի գաղափարը նոր դրվեց շրջանառության մեջ ու հիշում եմ այդ օրերին բազմաթիվ հասարակական գործիչներ, ՀԿ-ներ ինձ սվիններով ընդունեցին, նույնիսկ ոչ հարիր գրություններ էին պատերին հայտնվում, թե զոհվածի փողով են սնվելու ընտանիքի անդամները։ Ազգային ժողովում հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Հայաստան համահայկական հիմնադրամի» գործունեությանը։
«Այդ մարդկանց մեծ մասը մեծ արշավ էր անում «Ազգ-բանակ» կոնցեպտի դեմ, այսօր իշխանության է և շատ ուրախ եմ, որ նույն այս իշխանությունն այդ շատ կարևոր օրենքից և հիմնադրամի հնարավորություններից օգտվելով ավելի ընդլայնում է շրջանակը, որին որևէ մեկը դեմ լինել չի կարող»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը