«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Վրաստանի կողմից Տավուշի մարզկենտրոն՝ Իջևան մտնելիս այս պատկերին ենք բախվում։ Քաղաքից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա աղբանոց է՝ Երևան-Իջևան մայրուղու անմիջական հարևանությամբ։ Լուսանկարները ուսումնասիրեք ու կհասկանաք, թե ինչ խայտառակ պատկեր է, որը կարծես չի հուզում և ոչ մի պաշտոնյայի։
Կարծես իջևանցիներին ևս չի հուզում, քանի որ փողոց չեն փակում՝ պահանջելով վերացնել խայտառակ պատկերը։ Չի հուզում այնքան, որ ... Անգամ այս աղբանոցի հրդեհման հետևանքով առաջացած ծխածածկույթի պատճառով եղած ավտովթարից հետո, երբ մահացավ երիտասարդ մի տղա, որևէ մեկը չի մտածում այս խնդրի լուծման մասին։
Իհարկե, բացառված չէ, որ կառավարությունում, Տավուշի մարզպետարանում, Իջևանի համայնքապետարանում չեն իմացել այս մասին կամ չեն նկատել։ Հիմա իմացաք ու ես հիմա ձեզնից պահանջում եմ մաքրել այս կեղտը։ Դա ձեր անմիջական պարտքն է և պարտականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը