Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով՝ Հայաստանի նախագահությամբ։
«Նիստին կքննարկվի «Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների» հարցը»,- նշել են մամուլի ծառայությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը