Ոչ մի անհատ դատավոր, ոչ մի առանձին մարդ մեր թիրախում չէ, մեր թիրախում են բոլոր ապօրինի վճիռները և բոլոր այն բողոքները, որոնք մենք ստանում ենք մեր քաղաքացիներից, փաստաբաններից դատական ապօրինությունների մասով։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազորւյցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Նախարարը հայտնեց, որ շատ ինտենսիվ վարույթներ են հարուցում և ներկայացնում են միջնորդություններ ԲԴԽ։
«Հետևաբար մենք թիրախավորված դատավորներ չունենք, բայց ունենք կոնկրետ գործեր, որոնք ցույց են տալիս, թե որքան արատավոր երևույթներ են են եղել դատական համակարգում»,-ասաց Անդրեասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը